Ֆուտբոլ

«Շախտյոր»-ն անսպասելիորեն ոչ ոքի խաղաց Ուզբեկստանի օլիմպիական հավաքականի հետ

1 րոպեի ընթերցում

«Շախտյոր»-ն անսպասելիորեն ոչ ոքի խաղաց Ուզբեկստանի օլիմպիական հավաքականի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում ընթացող խոշոր միջազգային մրցաշարումիրենց առաջին հադիպումը անցկացրին «Շատյոր»-ի ֆուբոլիստները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովhttp://shakhtar.com-ը, Արաբական Էմիրություններում ընթացող «Dubai cup»-ի միջազգային մրցաշարին մասնակցում էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը: «Շախտյոր»-ը առաջին հանդիպումը անցկացրեց հունվարի 19-ին: Հանքափորների մրցակիցն էր Ուզբեկստանի օլիմպիական հավաքականը: Խաղն ավարտվեց ոչ ոքի: Ուզբեկ Տուրանը 43-րդ րոպեին առաջինը հաջողության հասավ: Ուկրաինական ակումբի կազմում հաշիվը հավասարեցրեց Ադրիանոն` 52-րդ րոպեին:

Մխիթարյանը հայտագրված չէր մեկնարկային կազմում եւ խաղադաշտ մտավ միայն երկրորդ խաղակեսի սկզբին:

«Շախտյոր»-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Թունիսը ներկայացնող «Էտուալ դյու Սախել»-ի հետ` հունվարի 21-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում