UEFA-com-ի «երազանքի թիմում» ընդգրկվել են հիմնականում իսպանացի ֆուտբոլիստներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: UEFA.com կայքի 380 000 ֆուտբոլասերներ նախընտրել են իսպանացի ֆուտբոլիտներին` կազմելով 2011 թվականի լավագույն ֆուտբոլային թիմը:
Կայքի անցկացրած հարցման համաձայն` 2011 թվականի ֆուտբոլի «երազանքի թիմի» կազմում ընդգրկվել են «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Չավի Էռնանդեսը, Անդրես Ինյեստան, Դանիել Ալվեշը, Ժերար Պիկեն, Լիոնել Մեսսին, Մադրիդի «Ռեալ» խաղացողներ Իկեր Կասիլյասը, Մարսելոն, «Միլան»-ից` Տիագու Սիլվան, «Տոթենհեմ»-ից` Գարեթ Բեյլը, «Բավարիա»-ից` Արիել Ռոբենը եւ մի խումբ այլ ֆուտբոլիստներ: