Կասիլիասը կարծում է` մեկ սխալը փոխեց ամեն ինչ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էլ կլասիկո»-ի ավարտից հետո «արքայական» ակումբի դարպասապահ Իկեր Կասիլիասը մեկաբանել է «Ռեալ»-ի անհաջող խաղը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովhttp://terrikon.com-ը, Կասիլիասը խաղից հետո այդքան էլ ուրախ չի եղել, բայց եւ գոհ չի եղել իրենց ցուցադրած խաղից:
«Մեկ սխալը ջուրը գցեց մեր բոլոր ջանքերը: Սա եւս մեկ առիթ կտա վերլուծելու մեր խաղը»,- ասել է «Ռեալ»-ի 30-ամյա դարպասապահը:
Կասիլիասը պաշտպանում է «Ռեալ»-ի դարպասը 1998 թվականից: Իսկ Իսպանիայի հետ միասին դարձել է Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն: