Ֆուտբոլ

Բեքհեմը կմնա ԱՄՆ-ում

1 րոպեի ընթերցում

Բեքհեմը կմնա ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ ամերիկյան «Լոս Անջելես գալաքս» ակումբի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը կշարունակի իր կարիերան ԱՄՆ-ում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://www.itar-tass.com-ը, Բեքհեմը վերջնական որոշում է ընդունելեւ կշարունակի խաղալ «Լոս Անջելես գալաքս»-ի կազմում: Անգլիացին ակումբի համար կխաղա եւս մեկ խաղաշրջան մի բացառությամբ, որ Բեքհեմը մասնակցի Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին:

Ավելի վաղ կիսապաշտպանը առաջարկ էր ստացել ֆրանսիական ՊՍԶ-ից` ամսական 800 հազար եվրոյով, սակայն հրաժարվել էր պայմանագիր կքել:

Բեքհեմը «Լոս Անջելես գալաքս»-ի կազմում հանդես է գալիս 2007 թվականից` մասնակցելով 26 խաղի եւ դառնալով 15 գոլային փոխանցման հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում