Վարչապետը հանձնարարել է արմատապես փոխել մեքենաների գրանցման և վարորդական իրավունքների տրամադրման ծառայությունների որակը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կողմից ավտոմեքենաների գրանցման և վարորդական իրավունքների տրամադրման ծառայությունների մատուցման ոլորտում խնդիրներին պետք է արմատական լուծում տրվի: Ապրիլից այդ ծառայությունները կմատուցվեն քսան րոպեի ընթացքում: Այս խնդրին է անդրադաձել վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, գործադիրի ղեկավարը բավարար չի համարել ոլորտում քաղաքացիների սպասարկման որակը.:«Սա այն ոլորտն է, որտեղ տարեկան երեք հարյուր հազարից ավել քաղաքացիներ շփվում են պետության հետ և վերաբերմունք են ձևավորում պետության նկատմամբ»,- նշել է վարչապետը:
Հայաստանի Հանրապետությունում վարորդական իրավունք ստանալու ու մեքենան գրանցելու գործընթացը շուրտով կտևի քսան րոպե.«Հարցին արմատական լուծման համար ապրիլին Նուբարաշենում շահագործման ենք հանձնելու Ճանապարհային ոստիկանության նոր մասնաշենքը,որը հագեցված է լինելու նոր տեխնիկայով: Արդեն իսկ ավարտել ենք աշխատանքները ծրագրային և տեխնիկական ապահովման ուղղությամբ»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:
Խնդիրը, վարչապետի հանձնարարությամբ, Ոստիկանապետի անձնական հսկողության տակ է, ավելացվելու է ծառայությունը մատուցող ոստիկանության աշխատակիցների քանակը` առկա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով:
Հարակից նորություն