«Սանտիագո Բեռնաբեոն»-ն հաղթանակ բերեց «Բարսելոնա»-ին. Տեսանյութ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սանտիագո Բեռնաբեոն» մարզադաշտումկայացավ հերթական«Էլ Կլասիկոն»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Իսպանիայի գավաթի շրջանակներում այս անգամ «Ռեալ»-ը հյուրընկալեց «Բարսելոնա»-ին: 1/4 եզրափակիչ հանդիպումն ավարտվեց «Բարսելոնա»-ի հաղթանակով` 1-2 հաշվով: Խաղի հաշիվը բացեց Կրիստիանու Ռոնալդուն` 11-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսի սկզբին հաշիվը 49-րդ րոպեին հավասարեցրեց Կարլես Պույոլը, իսկ խաղի հաղթական գոլը խփեց Էրիկ Աբիդալը` 76-րդ րոպեին:
«Բարսելոնա»- «Ռեալ» պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 25-ին` արդեն կատալոնական «Նոու Կամպ»-ում:
«Էլ Կլասիկո»-ի նախորդ հանդիպումը երկու ակումբների միջեւ եղել էր Իսպանիայի առաջնության ժամանակ, որտեղ կրկին հաղթել էին կապտանռնագույնները: