ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է երկրպագուների կողմից ձեւավորված Եվրոպայի 2011 թվականի հավաքականը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում իրականացված հարցման արդյունքում ձեւավորվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, մասնակցած 4,5 միլիոն ձայների հիման վրա ձեւավորվել է մի թիմ, որտեղ ընդգրկված են Իսպանիայի ազգային հավաքականի հինգ ֆուտբոլիստներ:
Դարպասապահ` Իկեր Կասիլյաս («Ռեալ» և Իսպանիայի հավաքական)
Աջ պաշտպան` Դանիել Ալվեշ («Բարսելոն»)
Կենտրոնական պաշտպան` Տյագո Սիլվա («Միլան»)
Կենտրոնական պաշտպան` Ժերար Պիկե («Բարսելոն» և Իսպանիայի հավաքական)
Ձախ պաշտպան` Մարսելո («Ռեալ»)
Աջ կիսապաշտպան` Արյեն Ռոբբեն («Բավարիա» և Հոլանդիայի հավաքական)
Կենտրոնական կիսապաշտպան` Խավի («Բարսելոն» և Իսպանիայի հավաքական)
Հարձակողական ոճի կիսապաշտպան` Անդրես Ինյեստա («Բարսելոն» և Իսպանիայի հավաքական)
Ձախ կիսապաշտպան` Գարետ Բեյլ («Տոտենհեմ» և Ուելսի հավաքական)
Հարձակվող` Լիոնել Մեսսի («Բարսելոն»)
Հարձակվող` Քրիշտիանու Ռոնալդու («Ռեալ» և Պորտուգալիայի հավաքական)
Մարզիչ` Խոսեպ Գվարդիոլա («Բարսելոն»)