Ֆուտբոլ

Յուրա Մովսիսյանը դարձել է դուբլի հեղինակ

1 րոպեի ընթերցում

Յուրա Մովսիսյանը դարձել է դուբլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկու գոլի հեղինակ է դարձել «Կրասնոդար»-ի կազմում' ալբանական «Տեուտա»-ի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքը, Թուրքիայի Բելեկ քաղաքում անցկացված ստուգողական խաղի ընթացքում Մովսիսյանի թիմն առավելության է հասել 4:0 խոշոր հաշվով: 32-րդ րոպեին Դրինչիչը հարված է կատարել մրցակցի դարպասին, սակայն դարպասապահը գնդակը ետ է մղել Մովսիսյանի ուղղությամբ, ով ընթացքից կատարած հարվածով բացել է հանդիպման հաշիվը, իսկ մի քանի րոպե անց մեր ֆուտբոլիստը միայնակ է շրջանցել մրցակցի պաշտպաններին ու դարպասապահին և կրկնապատկել հաշիվը:

Ընդմիջումից հետո «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն ամբողջությամբ փոխել է իր թիմի կազմը' փոխարինելով նաև Մովսիսյանին:

Առաջիկա օրերին «Կրասնոդար»-ն իր ուսումնամարզական ակումբի շրջանակներում կանցկացնի մի քանի ընկերական հանդիպումներ ևս:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում