Ֆուտբոլ

Ռուբեն Հայրապետյանը կհանդիպի Բլատերին, Պլատինիին և Ֆուրսենկոյին

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Հայրապետյանը կհանդիպի Բլատերին, Պլատինիին և Ֆուրսենկոյին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ հունվարի 18-20-ը ՀՖՖ նախագահը կմասնակցի Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակի եւ ԱՊՀ գավաթի խաղարկության 20-ամյակի հանդիսություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՖՖ մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում Հայրապետյանը հանդիպումներ կունենա նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյի, իր պաշտոնակից գործընկերների հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում