Ֆուտբոլ

Դիդիե Դրոգբան հնարավոր է` կարիերան շարունակի Չինաստանում

1 րոպեի ընթերցում

Դիդիե Դրոգբան հնարավոր է` կարիերան շարունակի Չինաստանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտ դ`Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսի»-ի առաջատար Դիդիե Դրոգբան հնարավոր է կարիերան շարունակի չինական «Շանհայ Շենհուա» ակումբում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը» վկայակոչելով goal.com-ը, այդ մախջֆ հայտնել է «Շենհուա»-ի նախագահ Ժո Ջունը: «Հնարավոր է` մենք ավարտենք պայմանագրի կնքումը մինչև չինական Նոր տարին` հունվարի 23-ը»,- ասել է նա: Իր հերթին անգլիական The Mirror թերթը գրել է, որ չինական ակումբ տեղափոխվելու դեպքում Դրոգբան կստանա շաբաթական 360 հազար եվրո: Վերջին ժամանակներում շատ են շրջանառվում «Չելսի»-ից Դրոգբայի հեռանալու մասին լուրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում