Ֆուտբոլ

Մինասյանը հույս ունի` Մարկոսը ցույց կտա իսկական խաղ

1 րոպեի ընթերցում

Մինասյանը հույս ունի` Մարկոսը ցույց կտա իսկական խաղ

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հարցազրույց է տվելhttp://news.sportbox.ruկայքէջին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով նույն կայքը, Մինասյանը անդրադարձել է իր այցելությանն Իսպանիա` նշելով, որ այնտեղ է «սովորելու նպատակով»: Գլխավոր մարզիչը համոզված է, որ նույնիսկ 70-ամյա Կապելոն այս տարիքում սովորելու բան ունի:

Մինասյանը համաշխարհային ֆուտբոլից առանձնացրել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային ու Արսեն Վենգերին, ինչպես նաեւ` Ժոզե Մոուրինիոյին:

Ազգային հավաքականի մարզիչը պատասխանել է նաեւ լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերում Մարկոս Պիզզելի տեղափոխությանը: Մինասյանն ասել է, որ սա նոր շրջան է Պիզելիի համար: Նա համոզված է, որ Մարկոսը կօգտվի իրեն ընձեռված հնարավորությունից եւ ցույց կտա իսկական խաղ:

«Մեր վերջին հաջողությունից հետո մեզանից միայն հաղթանակներ են պահանջում: Այսպիսինն է հայի բնավորությունը` ամեն ինչ կամ ոչինչ»,- ասել է 2011 թ-ի Հայաստանի լավագույն մարզիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում