Ֆուտբոլ

«Իմպուլս»-ն ընկերական հանդիպումներ կանցկացնի «Դինամո»-ի և «Տոմ»-ի հետ

1 րոպեի ընթերցում

«Իմպուլս»-ն ընկերական հանդիպումներ կանցկացնի «Դինամո»-ի և «Տոմ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի «Իմպուլս»-ը հունվարի 15-ից Սոչիում անցկացնում է իր առաջին ուսումնամարզական հավաքը եւ հանգրվանել է Սոչիի «Սպուտնիկ-Սպորտ» համալիրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով դիլիջանյան ակումբի պաշտոնական կայքը, հունվարի 17-ին թիմին է միացել եւ փորձաշրջան է անցնում Մակեդոնիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ Ֆիլիպ Տիմովը:

Բացի այդ, թիմում փորձաշրջան է անցնում նաեւ Սանկտ Պետերբուրգի «Նեւա»-ի 17-ամյա խաղացող Դավիթ Բաբայանը: Արդեն հայտնի է, որ «Իմպուլս»-ը Սոչիում կանցկացնի 2 ստուգողական հանդիպում: Հունվարի 20-ին «Իմպուլս»-ը կհանդիպի ՌԴ 2-րդ դիվիզիոնի մասնակից Ստավրոպոլի «Դինամո»-ի, իսկ հունվարի 25-ին՝ ՌԴ-ի պրեմիեր լիգայի մասնակից Տոմսկի «Տոմ»-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում