Վալդեսը չի պաշտպանի «Բարսելոնա»-ի դարպասը «Ռեալ»-ի հետ խաղում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Բարսելոնա»-ի դարպասն «արքայական» ակումբի հետ խաղում կպաշտպանի Խոսե Պինտոն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովhttp://lenta.ru-ը, Իսպանիայի գավաթի շրջանակներում «Ռեալ»- «Բարսելոնա» խաղում Վալդեսին կփոխարինի Պինտոն:
Այդ մասին հայտնել է «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
«Պինտոն արդեն մի քանի տարի է, ինչ բարձր մակարդակի ֆուտբոլ է խաղում: «Ռեալ»-ի հետ հանդիպմանը մենք կխաղանք այն ֆուտբոլը, որ խաղացել ենք միշտ»,- ասել է Գվարդիոլան:
«Բարսելոնա»-ի հիմնական կազմի դարպասապահը Վիկտոր Վալդեսն է, իսկ Պինտոն հազվադեպ է ընդգրկվում մեկնարկային կազմում: