Ֆուտբոլ

ՖԻՖԱ-ի ղեկավարն իրեն արժանի փոխարինող է համարում Պլատինիին

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ի ղեկավարն իրեն արժանի փոխարինող  է համարում Պլատինիին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ժոզեֆ Բլատերը իր հեռանալուց հետո կցանկանար իր պաշտոնում տեսնել ՈՒԵՖԱ-ի նախագահին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովhttp://newsru.com-ը, Բլատերը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից կհեռանա 2015թ-ին: Ֆրանսիացին իրեն արժանի հետնորդ է համարում Միշել Պլատինիին:

«Միշելը պատրաստ է զբաղեցնելու իմ պաշտոնը, եթե նա դա ցանկանա: Եթե հիմա նա ասում է, որ չի մտածում այդ մասին, միեւնույն է, Միշելը ձգտում է այդ պաշտոնին: Համոզված եմ, որ նա լավ կղեկավարի»,- ասել է 75-ամյա Բլատերը:

Բլատերը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականից, իսկ Պլատինին ՈՒԵՖԱ-ի ղեկավարն է 2007-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում