Ֆուտբոլ

«Միլան»-ը ցանկանում է հետ վերադարձնել երիտասարդ գերմանացուն

1 րոպեի ընթերցում

«Միլան»-ը ցանկանում է հետ վերադարձնել երիտասարդ գերմանացուն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլան» ակումբը հույս ունի կրկին ձեռք բերել «Ջենոա»-ի երիտասարդ կիսապաշտպան Ալեքսանդր Մերկելին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով goal.com-ը, «ռոսսոների»-ների գլխավոր մարզիչ Մասսիմիլյանո Ալեգրին ցանկանում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը և Մերկելի դիմաց առաջարկում է Տայա Տայվոյին, ով «Միլան» էր տեղափոխվել Մարսելի «Օլիմպիկ»-ից: 19-ամյա Մերկելը գերմանական «Շտուտգարտ»-ի խաղացող է և «Միլան» էր տեղափոխվել 2008 թ-ի ամռանը, իսկ 2010 թ-ի ձմռանը պայմանագիր էր ստորագրել «Ջենոա»-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում