Ֆուտբոլ

Արթուր Սարկիսովը գոլի հեղինակ է դարձել «Շիննիկ»-ի կազմում

1 րոպեի ընթերցում

Արթուր Սարկիսովը գոլի հեղինակ է դարձել «Շիննիկ»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը Յարոսլավլի «Շիննիկ»-ի կազմում մասնակցում է նոր մեկնարկելիք առաջնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքը, Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Շիննիկ»-ն ընկերական հանդիպում է անցկացրել «Սոչի-04»-ի հետ և առավելության հասել 5։1 հաշվով: Իր թիմի կազմում առաջին գոլը խփել է Սարկիսովը:

«Շիննիկ»-ը հունվարի 17-ին իր երկրորդ խաղում մրցել է նաև Ստավրոպոլի «Դինամո»-ի հետ և հաղթանակ տարել 5։0 հաշվով: Այս խաղին Սարկիսովը չի մասնակցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում