Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Ջոն Պրեսկոտի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Ջոն Պրեսկոտի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է Եվրոպայի խորհրդի դերը ՀՀ դատախազության՝ որպես քրեական քաղաքականություն իրականացնող մարմնի աշխատանքների հրապարակայնությունն ապահովելուն ուղղված մեխանիզմների կատարելագործման, տեղեկատվական քաղաքականության զարգացման գործում: Ջոն Պրեսկոտը կարեւորել է քրեական դատավարության վերաբերյալ հավասարակշռված տեղեկատվության տրամադրումը, հավասարության վստահության ձեռք բերումը: Հյուրի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննության արդյունքներին՝ ներկայացնելով նախաքննության առջեւ ծառացած խնդիրները, ձեռնարկվող քայլերը: Հովսեփյանը տեղեկացրել է, որ կատարած աշխատանքների վերաբերյալ նախաքննական մարմինը հրապարակել է տեղեկատվական հաղորդում, որը տեղադրվել է համացանցում՝ ապահովելով դրա հրապարակայնությունը եւ հասանելիությունը բոլոր շահագրգիռ անձանց եւ հավաստել, որ մասնավորապես դիտարկվող քրեական գործով նախաքննական մարմինն այսուհետ նույնպես շարունակվող նախաքննության արդյունքների մասին կշարունակի իրազեկել հանրությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում