Ֆուտբոլ

Մեսսին կկրի «ոսկե» խաղակոշիկներ «Ռեալ»ի դեմ խաղի ժամանակ

1 րոպեի ընթերցում

Մեսսին կկրի «ոսկե» խաղակոշիկներ «Ռեալ»ի դեմ խաղի ժամանակ

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի եւ «Բարսելոնա»-ի հարձակվող Լեոնել Մեսսին կկրի հատուկ իր համար պատրաստված «ոսկե» խաղակոշիկներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովhttp://terrikon.com-ը, Մեսսին, ով արդեն երրորդ անգամ արժանանում է Տարվա լավագույն ֆուտբոլիստ եւ «Ոսկե գնդակ» մրցանակներին, խաղակոշիկները կկրի «Ռեալ»-ի դեմ խաղի ժամանակ:

«Adidas» ֆիրման հատուկ արգենտինացու համար կկարի «adizero-F» տիպի խաղակոշիկներ: Մեսսին արդեն փորձարկել է մարզակոշիկները «Բետիս»-ի հետ խաղում` դառնալով երկու գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում