Մխիթարյանը «Շախտյոր»-ի հետ կմեկնի Դուբայ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը «Շախտյոր»-ի հետ կմեկնի Դուբայ` մասնակցելու Match World Dubai Cup-2012-ին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովhttp://shakhtar.com-ը, ուկրաինական ակումբը կմասնակցի հունվարի 18-23-ը անցկացվելիք մրցաշարին: «Շախտյոր»-ը Արաբական Միացյալ Էմիրություններ կմեկնի ամբողջ կազմով:
Match World Dubai Cup-2012 մրցաշարին մասնակցելու են ութ թիմեր աշխարհի տարբեր ծայրերից: Թիմերը բազժանվել են A եւ B խմբերի: Մխիթարյանի ակումբն ընդգրկված է B խմբում: Հանքափորներն իրենց առաջին խաղը կանցկացնեն հունվարի 19-ին:
Կարդացեք հոդվածը` English