Ֆուտբոլ

«Բոլթոն»-ը ցանկանում է ձեռք բերել Ջիովանի դոս Սանթոսին

1 րոպեի ընթերցում

«Բոլթոն»-ը ցանկանում է ձեռք բերել Ջիովանի դոս Սանթոսին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բոլթոն»-ը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Ջիովանի դոս Սանթոսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով goal.com-ը, անգլիական ակումբը պատրաստվում է 4 մլն ֆունտ-անոց առաջարկ ներկայացնել «Տոտենհեմ»-ին մեքսիկացու տրանսֆերի դիմաց: «Բոլթոն»-ում նպատակ ունեն այս տարվա ընթացքում ուժեղացնել թիմի հարձակվողական ներուժը և այդ պատճառով ցանկանում են ձեռք բերել երիտասարդ կիսապաշտպանին: Դոս Սանթոսը իր կարիերան սկսել է «Բարսելոնա»-ում, ապա 2008 թ-ին տեղափոխվել է «Տոտենհեմ», այնուհետև վարձավճարով հանդես է եկել «Իսպվիչ Թաուն»-ում, «Գալաթասարայում» և իսպանական «Ռասինգ»-ում: Նա նաև հՄեքսիկայի ազգային հավաքականի խաղացող Է,որտեղ անցկացրած 53 խաղում խփել է 11 գոլ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում