Հասարակական

Հրանտ Դինքի սպանության դատավարությունըկավարտվի հունվարի 17-ին

2 րոպեի ընթերցում

Հրանտ Դինքի սպանության դատավարությունըկավարտվի հունվարի 17-ին

ՍՏԱՄԲՈՒԼ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ազգայնամոլական շրջանակների կողմից 2007 թ-ի հունվարի 19-ին դավադրաբար սպանված Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 5 տարի շարունակվող դատավարությունը կավարտվի հունվարի 17-ին` դատավճռի հրապարակումով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Radikal» թերթը` հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթի աղբյուրներից մեկը հայտնել է, որ հունվարի 17-ի դատալսման ժամանակ ներկա կգտնվեն Հրանտ Դինքի գործով զբաղվող բոլոր դատավորները, ինչից էլ ենթադրվում է, որ այդ օրը դատավճիռ կկայացվի:

Թերթը միաժամանակ հայտնում է, որ նման իրադարձությանը դեմ են արտահայտվում Դինքի փաստաբանները, որոնց կարծիքով, դատավարությունը պետք է դեռ շարունակվի` իրենց կողմից ներկայացված նոր ապացույցների ուսւոմնասիրության համար:

Հրանտ Դինքի փաստաբան Արզու Բեջերիքը հայտնել է, որ դատավարության երրորդ տարում Թուրքիայի կապի եւ հեռահաղորդության նախարարության կողմից դատարան ներկայացված գաղտնալսումների ձայնագրություններից պարզ է դարձել, որ մարդասպան Օգյուն Սամասթն ու նրան ուղղորդողները սպանությանը նախորդող օրերին եւ նույն օրը մենակ չեն գործել, որ այդ փաստը դեռեւս չի ուսումնասիրվել, ինչի պատճառով, դատարանը չի կարող վճիռ կայացնել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում