Ֆուտբոլ

Դիեգո Մարադոնան վիրահատվել է

1 րոպեի ընթերցում

Դիեգո Մարադոնան վիրահատվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան սուր երիկամային ցավերով տեղափոխվել է Դուբայի բժշկական կենտրոն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական http://www.goal.com –ը, Մարադոնայի դուստրը` Դալման, նշել է, որ վիրահատությունն անցել է հաջող, հեռացվել են երիկամներում գտնվող քարերը, եւ բարդություններ չառաջանալու դեպքում շուտով նա կվերդառնա տուն: Դալման նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են հոր առողջությամբ:

51-ամյա Դիեգո Մարադոնան համարվում է Էմիրությունների «Ալ Ուասլ» ֆուտբոլային թիմի մարզիչը:

Միջադեպը տեղի է ունեցել «Ալ Ուասլ» - «Ալ Ահլի» խաղից հետո, երբ Մարադոնայի սաները հաղթել են 2-1 հաշվով: Մարադոնայի նպատակն է հաղթանակներով ծածկել նախորդ 5 պարտությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում