Մեսսի համար անսպասելի չէր «Ոսկե գնդակ»-ը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգետինայի ազգային հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսին անսպասելի չի համարում լավագույնը ճանաչվելը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://terrikon.com-ը, Մեսսի ասել է, որ ինքը բավական հաջող տարի է անցկացրել:
«Իմ կարծքով բավականաչափ չի մեծարվում Պեպ Գվարդիոլան: Ես նման եմ բոլոր ֆուտբոլիստներին, սակայն Պեպը այն մարդն է, ով ընդունում է որոշումներ»,- ասել է արդեն երրորդ անգամ «Ոսկե գնդակ»-ի արժանացած Մեսսին:
Մեսսին կարեւորում է նաեւ 2014 թվականի «Ոսկե գնդակ»-ին արժանանալը. այն կստանա մարզկը, ով կդառնա աշխարհի չեմպիոն: