«Եվրո-2012»-ի հյուրերը կմնան նաեւ վրաններում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում հյուրերին կառաջակեն մնալ նաեւ վրաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://newsru.com –ը, վրանում գիշերելու համար ֆուտբոլասերները կվճարեն 55 եվրո: Հյուրերի վրանները կլինեն երկտեղանի եւ կտրամադրվեն քնապարկեր:
«Վրանների շրջանում տեղադրված կլինեն մի շարք հարմարություններ ու կտրվեն նաեւ սառը ընպելիքներ»,- ասել են Ուկրաինայում «Ֆուտբոլային տիրույթի» կազմակերպիչները: Տեղերն արդեն սպառվել են հունիս ամսվա համար: