Ֆուտբոլ

Մկոյանի թիմն անցկացրեց առաջին մարզումային հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Մկոյանի թիմն անցկացրեց առաջին մարզումային հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանի «Սպարտակ»-ն առաջին մարզումային հանդիպումն անցկացրեց «Մորդովիա»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://spartak-nalchik.ru/ -ն, ռուսական ակումբն իր մարզումներն անցկացնում է թուրքական Անթալիա քաղաքում: Իրենց առաջին մարզումային հանդիպումը Նալչիկի ֆուտբոլիստները զիջեցին 3-1 հաշվով: «Սպարտակ»-ում հանդես եկող Մկոյանը այս խաղի ժամանակ մասնակցել է միայն 2-րդ խաղակեսին:

Ռուսաստանի «Պրեմիեր լիգա»-ում Նալչիկի «Սպարտակ»-ը այժմ զբաղեցնում է 15-րդ տեղը` ունենալով 27 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում