Ֆուտբոլ

Վարդան Իսրայելյանը կարծում է` Մարկոսն իրեն լավագույն կերպով կդրսևորի նաև «Կուբան»-ում

1 րոպեի ընթերցում

Վարդան Իսրայելյանը կարծում է` Մարկոսն իրեն լավագույն կերպով կդրսևորի նաև «Կուբան»-ում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարկոսը բարձրակարգ ֆուտբոլիստ է եւ իրեն լավագույնս կդրևորի «Կուբան»-ի կազմում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է Դոնեցկի «Մետալուրգ»-ի մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը' մեկնաբանելով «Մետալուրգ»-ից «Կուբան» Մարկոսի տեղափոխությունը: «Մենք պաշտոնական առաջարկ ստացանք «Կուբանից»' Մարկոս Պիզելիի տրանսֆերը վաճառելու վերաբերյալ: Մենք քննարկեցինք կուբանյան ակումբի առաջարկը և գլխավոր մարզչի հետ միասին որոշեցինք, որ Մարկոսը կարող է տեղափոխվել»,- ասել է Իսրայելյանը:

Նա նշել է, որ Պիզելին բարձրակարգ ֆուտբոլիստ է և շատ մեծ օգուտ է տվել իրենց թիմին:

Մարկոսը «Կուբան»-ի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում