Սամուել Էտո`Օ-ն մտադիր չէ լքել «Անժի»-ն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերունցի ֆուտբոլիստ Սամուել Էտո’օ-ն հայտարարել է, որ ցանկանում է մինչև իր կարիերայի ավարտը խաղալ «Անժի»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Էտո`Օ-ն հարցազրույցի ժամանակ ասել է. «Այն պահից ի վեր, երբ ես եկել եմ «Անժի», երբեք չեմ մտածել թիմից հեռանալու մասին և ցանկանում եմ այստեղ խաղալ ևս 5-6 տարի, մինչև խաղակոշիկներս կկախեմ պատից»: Նա նաև հավելել է, որ նպատակ ունի թիմի հետ որևէ լուրջ մրցանակ նվաճել: Իսկ լրագրողի այն հարցին, թե Ռոբերտո Կառլոսի նման Ռուսաստանում Էտո`Օ-ն չի՞ հանդիպում ռասսայական խտրականության, նա պատասխանել է, որ այդպիսի խնդիրներ նա Ռուսաստանում չունի:
Կամերունցին «Անժի» է տեղափոխվել 2011 թ-ի ամռանը` իտալական «Ինտեր»-ից 20 մլն եվրոյի դիմաց և անցկացրած 11 խաղում խփել է 8 գոլ: