Ֆուտբոլ

Մարկոս Պիզելին` «Կուբան»-ի ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Մարկոս Պիզելին` «Կուբան»-ի ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին տեղափոխվել է «Կուբան»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://www.fckuban.ru-ը,Պիզելին անցել է բժշկական քննությունը եւ ստորագրել է պայմանագիր: Մարկոսը նոր թիմի հետ կանցկացնի երեք տարի:

Ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Կուբան» է տեղափոխվել Դոնեցկի «Մետալուրգ»-ից, որտեղ հանդես է գալիս 2011 թվականի ամռանից: Ուկրաինական առաջնության շրջանակներում Պիզելին մասնակցել է 18 խաղի` դառնալով 4 գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում