Մարադոնան` կրկին դատարանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան մեղադրվում է հարկերը չվճարելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական http://www.gazeta.ru –ն, 80-ական թվականներին,երբ Մարադոնան հանդես էր գալիս իտալական «Նիապոլ»-ի կազմում, չի վճարել հարկերը: Այն ընդհանուր առմամբ կազմում է 38 հազար եվրո:
20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստն այս տեսակ խնդիրների առաջ կանգնել էր դեռ 1991 թվականին` Իտալիա մուտքի ու ելքի ժամանակ: 2005-ին արդեն Մարադոնան ստիպված էր վճարելու մոտ 78 հազար եվրո:
Արգենտինացու իրավաբանները պնդում են, որ դա իտալական կառավարության հարկային բաժնի սխալ աշխատանքի արդյունք է: