Ֆուտբոլ

Անցած տարվա լավագույն մրցավար է ճանաչվել Վիկտոր Կաշանը

1 րոպեի ընթերցում

Անցած տարվա լավագույն մրցավար է ճանաչվել  Վիկտոր Կաշանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության ֆեդերացիան հայտարարել է անցած տարվա լավագույն մրցավարին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://newsru.com –ը, ընտրությունն ընթացել է քվեարկության միջոցով, որին մասնակցել են 80 փորձագետներ: Այս ընտրությունը անցկացվում է արդեն 25-րդ անգամ:

2011 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը դատել է հենց Կաշանինը, որտեղ «Բարսելոնա»-ն հաղթեց «Մանչեստր Յունայթեդ»-ին:

Վիկտոր Կաշանը հավաքել է ամենաշատ` 138 ձայնը, նրան հաջորդում է անգլիացի մրցավար Հովարդ Վեբը` 103 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ռավշան Իրմատովը` 97 ձայնով:

Աշխարհի 2010 թվականի եզրափակիչ խաղը դատելու իրավունքը նույնպես տրված էր Կաշանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում