Ֆուտբոլ

«Իմպուլս»-ն ուսումնամարզական հավաքի է մեկնում Սոչի

1 րոպեի ընթերցում

«Իմպուլս»-ն ուսումնամարզական հավաքի է մեկնում Սոչի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմպուլս» ֆուտբոլային ակումբը վերսկսել է մարզումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքէջը, հունվարի 7-ից սկսած «Իմպուլս»-ի ֆուտբոլիստները մարզվում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Իսկ հունվարի 15-ին ակումբը կմեկնի Սոչի ուսումնամարզական հավաքների: 20 ֆուտբոլիստից բաղկացած թիմը Ռուսաստանում կմնա մինչեւ հունվարի 27-ը: Մարզիկների հետ կլինեն նաեւ «Իմպուլսի»-ի կազմը նոր համալրած մոլդովացի 20-ամյա ֆուտբոլիստ Կոնստանտին Մանդրիչենկոն, ով 6 ամիս վարձավճարով հանդես կգա թիմի կազմում: Սակայն Սոչի չեն մեկնի բրազիլացի Ջուլիանոն եւ գանացի Իլիասու Ալհասանը:

Սոչիում հայկական թիմին կմիանա 19-ամյա Ֆիլիպ Տիմովը, ով մինչ այդ հանդես էր գալիս Սլովենիայի բարձրագույն խմբի` «Կոպեր»-ի կազմում:

«Իմպուլս»-ը իր հաջորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի փետրվարի սկզբին` Կիպրոսում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում