«Ռեալ»-ը հյուրընկալելու է «Բարսելոնա»-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի գավաթի շրջանակներում «Սանտիագո Բեռնաբեոն» ականատես կլինի հերթական «Էլ Կլասիկո»-ի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://terrikon.com-ը,կատալոնական ակումբը գավաթի 1/8 եզրափակիչ խաղի ժամանակ հաղթեց «Օսասունա»-ին 2-1 հաշվով: Մինչ այդ «Ռեալ»-ն էլ իր հերթին հաղթանակ էր տարել «Մալագա»-ի նկատմամբ: Այդ խաղում միակ գոլի հեղինակ էր դարձել Կարին Բենզեման:
Հունվարի 18 նախատեսված առաջին հանդիպումը կլինի 7-րդը այս խաղաշրջանում: Իսկ 1902 թվականիցի վեր համաշխարհային ֆուտբոլում եղել է200-ից ավելի «Էլ Կլասիկո»: