Հասարակական

ՀՀ Նախագահն այցելեց Վանանդ համայնքի վերանորոգված դպրոց

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահն այցելեց Վանանդ համայնքի վերանորոգված դպրոց

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելեց Վանանդ համայնքի միջնակարգ դպրոց, որի մասնաշենքներից մեկըվերջերս է վերանորոգվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրապետության ղեկավարը շրջեց նոր վերանորոգված մասնաշենքում:

Վանանդի դպրոցի տնօրեն Հայկ Խաչիկյանը նշեց, որ վերանորոգումը կատարվել է Սոցիալական ներդրումների հիմնադրամի և համայնքի միջոցներով: Ընդհանուր առմամբ ներդրվել է 70-75 մլն դրամ: Նրա խոսքով՝ ներկայիս պայմաններով արդեն դպրոցը լիովին կարող է քաղաքակիրթ հնարավորություններ ապահովել իր 140 աշակերտների և 22 ուսուցիչների համար: «Ստացել ենք նոր գույք, կահավորվել են քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաները»,- նշեց դպրոցի տնօրենը: Խաչիկյանը նաև ընդգծեց, որ Վանանդի դպրոցը մարզի այն եզակի դպրոցներից է, որտեղ կա աշակերտների թվի աճի միտում:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից դպրոցին տրամադրվել է 8 համակարգիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում