Մովսիսյանը` կրկին գոլի հեղինակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մարզման ընթացքում կրկին գոլի հեղինակ է դարձել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով Կրասնոդարի համանուն ակումբի կայքը, մարզումները անցկացվ ում են Թուրքիայում: Հունվարի 12-ի երեկոյան գլխավոր մարզման ժամանակ Մովսիսյանը առաջատարիների հետ մեկտեղ դարձել է գոլի հեղինակ:Խաղը ընթանում էր «կարմիրների» եւ «սեւերի» միջեւ: Հայազգի ֆուտբոլիստը հանդես էր գալիս «կարմիրների» կազմում: