Իրավունք

Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանին` իրականացնվող բարեփոխումների ճանապարհին

1 րոպեի ընթերցում

Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանին` իրականացնվող բարեփոխումների ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը հունվարի 12-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհան Շմիդտին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դատախազության լրատվական ծառայությունից, կողմերը քննարկել են երկու երկրների իրավական համագործակցությանը վերաբերող հարցեր: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Գերմանիայի Դաշնության իրավապահ մարմինների միջեւ քրեական գործերով իրավական օգնության բնագավառում դատախազության դերակատարումը եւ պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցության հետագա զարգացմանը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել ձեւավորված բարիդրացիական հարաբերությունները, որոնք նպաստում են հանցավորության դեմ պայքարում, օրինականության հաստատման գործում երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցությանը, փորձի փոխանակմանը եւ ազգային կառուցակարգերի կատարելագործմանը:

Շմիդտը վստահեցրել է, որ Հայաստանի համար կարեւոր նախընտրական այս ժամանակաշրջանում Գերմանիայի Դաշնությունը կշարունակի աջակցել իրականացնվող բարեփոխումներին՝ հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում