«Եվրո-2012»-ի գլխավոր մարզադաշտը կբացվի հունվարի 29-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մարզադաշտերից գլխավորը Վարշավայում կբացվի հունվարի 29-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://terrikon.com –ը, առաջնության գլխավոր մարզադաշտի բացման արարողությանը լեհ երաժիշտները պատրաստվում են մեծ համերգ կազմակերպել:
Փետրվարի 11-ին Լեհաստանի խոշորագույն մարզադաշտում կկայանա առաջին ֆուտբոլային հանդիպումը` Լեհաստանի ազգային առաջնության շրջանակներում «Լեգիա»-ն կհյուընկալի «Վիսլա»-ին: Կազմակերպիչները հույս են հայտնում, որ «Եվրո-2012»-ի բացման արարողության մարզադաշտը կլցվի 100 տոկոսով: Այն տեղավորում է 50 հազար հանդիսական: