Ֆուտբոլ

Արգետինացիները երազում են Գվադիոլայի մասին

1 րոպեի ընթերցում

Արգետինացիները երազում են Գվադիոլայի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան կցանկանար ազգային հավաքականի գլխավոր մարզչի դերում տեսնել Պեպ Գվարդիոլային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://www.eurosport.ru –ը, ֆուտբոլի աշխարհի վերջին առաջնությունից հետո Արգենտինայի ազգային հավաքականն արդեն փոխել է երկու մարզիչ` Դիեգո Մարադոնային փոխարինեց Սերխիո Բատիստան, վերջինիս` Ալեխանդրո Սաբելիան, որը մինչ օրս հավաքականի գլխավոր մարզիչն է:

«Եթե մենք ունենայինք բավարար ֆինանսական հնարավորություններ, ապա հնարավոր կլիներ, որ ազգային հավաքականը գլխավորեր Պեպ Գվարդիոլան»,- ասել է ֆեդերացիայի նախագահ Գրոնդոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում