Ֆուտբոլ

Մակեդոնիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվողը փորձաշրձան կանցնի «Իմպուլս»-ում

2 րոպեի ընթերցում

Մակեդոնիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվողը փորձաշրձան կանցնի «Իմպուլս»-ում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի «Իմպուլս»-ը հունվարի 15-27-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչիում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ակումբի մամուլի ծառայությունից' այդ հավաքին կմասնակցի 20 ֆուտբոլիստ, այդ թվում նաև բոլորովին վերջերս պաշտոնապես «Իմպուլսի» խաղացող դարձած մոլդովացի 20-ամյա կիսապաշտպան Կոնստանտին Մանդրիչենկոն, ով 6 ամսով ակումբում վարձավճարով հանդես գալու պայմանագիր է ստորագրել:

Հավաքին չեն մասնակցի թիմի մյուս 2 լեգեոներները՝ փորձառու պաշտպաններ, բրազիլացի Ջուլիանոն և գանացի Իլիասու Ալհասանը: Բրազիլացու` արտասահմանյան ակումբ տեղափոխվելու հարցով բանակցությունները դեռ շարունակվում են, իսկ գանացին վիզայի հետ կապված հարցերը կարգավորելուց հետո թիմին կմիանա արդեն փետրվարի սկբզին` Կիպրոսում կազմակերպվելիք «Իմպուլսի» 2-րդ ուսումնամարզական հավաքի ժամանակ:

Սոչիում թիմին կմիանա և «Իմպուլսի» կազմում փորձաշրջան կանցնի Մակեդոնիայի մինչև 19 տարեկանների հավաքականի (6 խաղի, 1 գոլ) 19-ամյա եզրային հարձակվող Ֆիլիպ Տիմովը, ով Սլովենիայի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Կոպերի» խաղացողն է:

Սոչիի հավաքի ընթացքում «Իմպուլսը» նախատեսել է անցկացնել 3 ընկերական հանդիպում: Մրցակիցները կորոշվեն տեղում, և այդ խաղերի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում