Մխիթարյանը` նախկին ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստների ցանկում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, տարվա լավագույն ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը ընդգրկվել է նախկին ԽՍՀՄ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական http://www.sport-express.ru-ը, քվեարկության արդյունքում «Շախտյոր»-ի ֆուտբոլիստը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Ցուցակը գլխավորում է ուկրաինացի ֆուտբոլիստ Անդրեյ Բորոնինը: Մոսկովյան «Դինամո»-ի հարձակվողը հավաքել է 175 ձայն:
Քվեարկությանը մասնակցել են նախկին Խորհրդային Միության մաս կազմող հանրապետություների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: