Ֆուտբոլ

Մեսսին ցանկանում է մնալ «Բասելոնա»-ում որքան հնարավոր է երկար

1 րոպեի ընթերցում

Մեսսին ցանկանում է մնալ «Բասելոնա»-ում որքան հնարավոր է երկար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին ցանկանում է մնալ «Բարսելոնա»-ում, իսկ ֆուտբոլային կարիերան ավարտել Արգենտինայի առաջնությունում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակաչելով http://www.eurosport.ru –ը, Մեսսին եվրոպական ֆուտբոլում անփոխարինելի է կատալոնական ակումբի համար: Նա արգենտինական ֆուտբոլում առանձնացրել է «Նյու Յորք Օլդ բոյս» թիմին:

«Եվրոպայում ես ուզում եմ միայն խաղալ «Բարսելոնա»-ում: Ինչքան երկար եմ մնում այստեղ, այդքան ավելի լավ եմ զգում ինձ: Մինչեւ կավարտեմ սպորտային գործունեությունս, կցանկանայի խաղալ նաեւ հայրենի առաջնությունում, դա իմ երազանք է, եւ ես ամեն ինչ կանեմ դրան հասնելու համար»,- ասել է Մեսսին, ով արդեն երրորրդ անգամ արժանանում է «Ոսկե գնդակ» մրցանակին:

Պայմանագիր արգենտինացու եւ կատալոնական ակումբի միջեւ ստորագրված է մինչեւ 2016 թվականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում