Ֆուտբոլ

Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է «Խիմկի»-ի մարզական տնօրեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի ֆուտբոլային գործակալ Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է մերձմոսկովյան «Խիմկի»-ի մարզական տնօրեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Սպորտ Էքսպրեսը», Հովհաննիսյանը հունվարի 10-ին ներկայացվել է թիմին: Հովհաննիսյանի շնորհիվ մինչ այժմ մի շարք հայազգի ֆուտբոլիստներ տեղափոխվել են ռուսական և ուկրաինական ակումբներ: Հայտնի է, որ հենց Հովհաննիսյանն է բանակցություններ վարել Ամստերդամի «Այաքս»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ' Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու նպատակով:

«Խիմկի»-ում են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին և երիտասարդական ընտրանու կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում