Խեդիրան վնասվածք է ստացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ազգային հավաքականի եւ «Ռեալ Մադրիդ»-ի ֆուտբոլիստ Սամի Խեդիրան լուրջ վնասվածք է ստացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով գերմանական http://de.eurosport.yahoo.com-ը, «Մալագա»-ի հետ հանդիպման ժամանակ Խեդիրան լուրջ վնասվածք է ստացել: Բժշկական հետազոտությունից հետո միայն պարզ կլինի, թե ինչքան ժամանակ է հարկավոր գերմանացուն մարզադաշտ վերադառնալու համար:
«Արքայական» ակումբի ներկայացուցիչը վնասվածք ստացել էր «Մալագա»-ի հետ հանդիպման ավարտին: