«Մետալուրգ»-ը կվերսկսի մարզումները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Մետալուրգ»-ը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի երեք ֆուտբոլիստներ, կվերսկսի մարզումները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թիմի պաշտոնական կայքը, հուվարի 11-ին «Մետալուրգ»-ը վերադառնում է ձմեռային հանգստից: Հավաքը կկայանա երեկոյան: Վլադիմիր Պյատենկոյի սաներն իրենց առաջին մարզումը կանցկացնեն ակումբի ուսումնամարզական կենտրոնում:
Հայաստանի ազգային հավաքականի երեք ֆուտբոլիստներ` Մարկոս Պիզելին, Գեւորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանն առաջինխաղաշրջանում օգնել են ուկրաինական թիմին զբաղեցնելու 8-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում: