ABCNews-ը տեղի տվեց ադրբեջանական քարոզչամեքենայի սադրանքին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ABCNews գործակալությունը, տեղի տալով ադրբեջանական քարոզչամեքենայի սադրանքին, Լեռնային Ղարաբաղըդուրս բերեց օրեր առաջ հրապարակած «2012 թվականին այցելության արժանի յոթ ինքնատիպ» վայրերի ցանկից:
Հոդվածի հրապարակմանն արձագանքել էին ադրբեջանական գործակալությունները` իբր փորձելով ստանալ բացատրություններ, որոնց ի պատասխան ABCNews-ը հայտարարել է, որ հարցով քննարկում կիրականացնի միայն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան հետ միայն:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածն արդեն վերանվանվել է ու ստացել «2012 թվականին այցելության արժանի վեց ինքնատիպ» վայրերը:Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ միջազգային հանրությանը մոլորեցնելու եւ հասարակական հետաքրքրության հարցերը քաղաքականացնելու փորձ է անում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որԱմերիկյան ABCnews գործակալությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել էր աշխարհի յոթ դիտարժան վայրերը, որտեղ յուրաքանչյուրն անպայման պետք է այցելի 2012 թվականին.Չիլիի, Պորտուգալիայի, Ավստրալիայի, Թայլանդի, Նիդերլանդների, Լաոսի կողքինէր նաեւ Լեռնային Ղարաբաղը: