Առավել հավանական է դառնում «Ռեալ»-«Բարսելոն» հերթական խաղը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի գավաթի շրջանակներում «արքայական» ակումբը հյուընկալվեց «Մալագա»-ին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://www.gazeta.ru-ը, մադրիդցիներին հաջողվել էնվազագույն հաշվով առավելության հասնել անդալուզիական ակումբի նկատմամբ: Միակ գոլն այս խաղում խփել է Կարին Բենզեման:
«Ռեալ»-ն անցել է հաջորդ փուլ, որտեղ հնարավոր է` հանդիպի «Բարսելոնա»-ին: Եթե կապտանռնագույնները հաղթահարեն «Օսասունա»-ի արգելքը, ապա այս խաղաշրջանում կլինի 7-րդ «էլ կլասիկոն»: