Ֆուտբոլ

Մուորինիոն պաշտպանում է Ռոնալդուին

1 րոպեի ընթերցում

Մուորինիոն պաշտպանում է Ռոնալդուին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն սխալ է համարում Ռոնալդուի դեմ լրագրողների քննադատությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական http://lenta.ru-ը,մարզիչն անհիմն է համարել մեղադրությունն ուղղված պորտուգալացու դեմ` «Գրենադա»-ի հետ խաղի ժամանակ գոլերը չտոնելու համար:

Մուորինիոն պնդում է, որ տեսել է, թե ինչպես է հարձակվողը ուրախացել բոլոր գոլերի համար: Նանաեւ նշել է, որայդ դեպքում ուրեմն ինքն է արժանի քննադատության,քանի որ նա չի տոնել իր սաների խփած ոչ մի գոլ:

«Ռեալ»-ը «Գրենադա»-ի հետ հանդիպել էր հունվարի 7-ին ու հաղթել հինգ գնդակի առավելությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում