Ֆուտբոլի ֆեդերացիան մրցավարների դասընթացներ է կազմակերպում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է ֆուտբոլի մրցավարների դասընթացներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ուսուցումը կտեւի մեկ ամիս: Դասընթացներին կարող են մասնակցել մինչեւ 25 տարեկան անձինք: Դիմումներն ընդունվում են մինչեւ փետրվարի 10-ը: Ուսուցումն անվճար է:
Կարդացեք հոդվածը` English