Ֆուտբոլ

«Սանատ Նավթ»-ը պարտություն է կրել «Ֆաջր Սեպասի»-ից

1 րոպեի ընթերցում

«Սանատ Նավթ»-ը պարտություն է կրել «Ֆաջր Սեպասի»-ից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի առաջնության 19-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Լևոն Պաչաջյանի և Վալերի Ալեքսանյանի թիմը՝ «Սանատ Նավթ»-ը, 0:2 հաշվով պարտություն է կրել «Ֆաջր Սեպասի»-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պաչաջյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել այս խաղին, իսկ Ալեքսանյանը խաղադաշտում է եղել ողջ հանդիպման ընթացքում:

«Սանատ Նավթ»-ն ընթանում է մրցաշարային աղյուսակի միջնամասում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում