Ֆուտբոլ

Կոնստանտին Մանդրիչենկոն տեղափոխվել է «Իմպուլս»

1 րոպեի ընթերցում

Կոնստանտին Մանդրիչենկոն տեղափոխվել է «Իմպուլս»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Կոնստանտին Մանդրիչենկոն, ում տրանսֆերը պատկանում է Մոլդովայի վերջին 10 տարիների չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին», նոր մրցաշրջանում 6 ամիս ժամկետով վարձավճարով հանդես կգա «Իմպուլս»-ում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին դիլիջանյան ակումբի մամուլի ծառայությունից, ձեռք բերված նախնական համաձայնությամբ, եթե Մանդրիչենկոն այդ ընթացքում արժանանա «Իմպուլսի» մարզիչների հավանությանը, ապա «Իմպուլսը» «Շերիֆից» կգնի երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը: Անցած մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Միկայում» , որի կազմում մասնակցել է ՀՀ առաջնության 25 հանդիպման եւ դարձել է 4 գոլի հեղինակ:

Մանդրիչնեկոն Մոլդովայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է 4 հանդիպման: Մոլդովացի ֆուտբոլիստն արդեն հունվարի 7-ից ներգրավվել է «Իմպուլսի» մարզումներին, որոնք տեղի են ունենում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում