Ֆուտբոլ

«Լոկոմոտիվ»-ը ցանկանում է ձեռք բերել Լուկաշ Պոդոլսկուն

1 րոպեի ընթերցում

«Լոկոմոտիվ»-ը ցանկանում է ձեռք բերել Լուկաշ Պոդոլսկուն

ԵՐԵՎԱՆ,10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի հավաքականի և «Քյոլն»-ի հարձակվող Լուկաշ Պոդոլսկու ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով eurosport.ru-ն, «Լոկոմոտիվ»-ի նախագահ Օլգա Սմորոդսկայան նամակ է ուղարկել «Քյոլն»-ի ղեկավարությանը, որտեղ նշված է, որ «Լոկոմոտիվ»-ը պատրաստ է սկսել բանակցությունները Պոդոլսկու տեղափոխման շուրջ: Այլ մանրամասների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Պոդոլսկին «Քյոլն»-ում անցկացրել է 169 խաղ և դարձել է 82 գոլի հեղինակ: Ավելի վաղ 26-ամյա գերմանացին հայտարարել էր, որ ինքը պատրաստ է հանդես գալ ավելի բարձրակարգ ակումբում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում